Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գողթանիկի գյուղական համայնքի /այսուհետ` Համայնք/ ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գողթանիկի գյուղական համայնքի /այսուհետ` Համայնք/ ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

1.Համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր`3.1-2)

Առաջատար մասնագետը՝

ա / սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը .

բ / մասնակցում է համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքներին .

գ / համակարգում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի մշակման աշխատանքները .։ Իրականացնում է համայնքի ղեկավարի աշխատակազմի ամսեկան , եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների , հաշվեկշիռների կազմման , ներկայացման և վերլուծության աշխատանքները .

գ) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
դ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
ե) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
զ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
է) իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար.
ը) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
թ) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
ժ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ունի ՀՀ Սահմանադրության , « Համայնքային ծառայության մասին » , « Տեղական ինքնակառավարման մասին » , « Իրավական ակտերի մասին » , «Գանձապետական համակարգի մասին» , «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին », «Դրամարկղային գործառնությունների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների , աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն , ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն ։
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։


Մրցույթը կանցկացվի 2011թ. նոյեմբերի 15-ին.. ` ժամը 15։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի գյուղապետարանի շենքում` գյուղ Գողթանիկ ։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/։
Դիմող քաղաքացիները Գողթանիկի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ կամ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա/դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ/տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ/արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասախան տեղեկանք,
դ/մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
ե/անձնագրի պատճենը։
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր։
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` հոկտեմբերի 28-ը 2011թ.` մինչև ժամը 18.00-ը։
Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Համայնքի ղեկավարի աշխատակազմ /գ.Գողթանիկ հեռախոս` 0281-2-13-11/ և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն հեռախոս` 0 (281) 23061/։

 

Գողթանիկի գյուղական համայնքի ղեկավար ` Հ.Սամվելյան

 


 

Հայտարարված է` 17.10.2011

Վերջին ժամկետը` 28.10.2011

Պատասխանատու անձ` Հ.Սամվելյան
Հասցե` Գողթանիկ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:22:54