Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի <<<<Զատիկ>> մանկապարտեզ>> ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ հաստատության հատուկ մանկավարժի և սոցիալական մանկավարժի պաշտոնը զբաղեցնելու համար

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի <<<<Զատիկ>> մանկապարտեզ>> ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ հաստատության հատուկ մանկավարժի և սոցիալական մանկավարժի պաշտոնը զբաղեցնելու համար:
Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20 – Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնների նկարագրի՝ նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժի պաշտոն զբաղեցնողը պետք է՝
ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Նախադպրոցական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժի պաշտոն զբաղեցնողը պետք է՝
ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն:
Հատուկ մանկվարաժի և սոցիալական մանկավարժի համար սահմանված է 1 հաստիքային միավոր:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում՝
1. դիմում,
2. կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/,
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/,
5. ինքնակենսագրություն ,
6. մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Փաստաթղթերն ընդունվում են 2026թ. ապրիլի 16-ից մինչև մայիսի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք.Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, <<<<Զատիկ>> մանկապարտեզ>> :
Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Մանրամասն տեղեկություների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 16.04.2026

Վերջին ժամկետը` 18.05.2026

Պատասխանատու անձ` Ջերմուկ համայնքի <<<<Զատիկ>> մանկապարտեզ>&g
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, <<<<Զատիկ>> մանկապարտեզ>>
Հեռ.` 091555584



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 13:04:52