Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի վերաբերյալ


   Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:      ՀՈԱԿ-ի վարչական գրասենյակը գտնվում է Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/1 հասցեում (հեռ. 060747077): Տնօրենի հիմնական աշխատավարձի չափը 333133 դրամ է:
   ՀՀ օրենսդրությամբ, Ջերմուկ համայնքի ավագանու և ղեկավարի որոշումներով, ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ՀՈԱԿ-ի տնօրենը՝
ա/ ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը, հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ, տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
բ/ աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի միջոցներ, նշանակում կարգապահական տույժեր, իրականացնում է աշխատանքի բաշխում կազմակերպության աշխատողների միջև ու անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար, վերահսկողություն է իրականացնում կազմակերպության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը,
գ/ կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Ներկայացվող պահանջները

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝

1) բարձրագույն կրթություն.

2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
3) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին», «Համատիրության մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքներ, ՀՀ աշխատանքային օրենսգիրք և այլ իրավական ակտեր):

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթը (թեստավորում և հարցազրույց) կկայանա 2026 թվականի մայիսի 7-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8։

Մրցույթին մասնակցել ցանկացողները Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2026 թվականի ապրիլի 22-ը ժամը 18.00-ը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ։
 

 

Հայտարարված է` 06.04.2026

Վերջին ժամկետը` 22.04.2026

Պատասխանատու անձ` Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8
Հեռ.` (060) 74-70-77, (098) 17-03-71)



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-09 10:30:00