Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ « ՀՀ Վայոց ձորի մարզի Սալլիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչների թափուր տեղերի համար
Հայտարարվում է մրցույթ « ՀՀ Վայոց ձորի մարզի Սալլիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի « Երաժշտություն»» (4 դասաժամ), ««ֆիզիկա » / 4 դասաժամ/,« Տեխնոլոգիա » / 4 դասաժամ/ առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող
փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2026թ. հունվարի 15-ից մինչև 2026թ.հունվարի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026թ. Փետրվարի 05-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Սալլիի հիմնական դպրոցում: Հեռախոս՝ 093493626
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ , Եղեգիս համայնք, բնակավար Սալլի փող․ 2 , շենք 3 :
Հայտարարված է` 15.01.2026
Վերջին ժամկետը` 30.01.2026
Պատասխանատու անձ` « ՀՀ Վայոց ձորի մարզի Սալլիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ , Եղեգիս համայնք, բնակավար Սալլի փող․ 2 , շենք 3
Հեռ.` 093493626


