Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի «Գլաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության հոգեբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Վայոց ձորի մարզի «Գլաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության հոգեբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնների նկարագրի՝ նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի թափուր պաշտոն զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. ընդհանուր և մանկավարժական հոգեբանության, ընդհանուր մանկավարժության, անձի և դիֆերենցիալ հոգեբանության, տարիքային և մանկան հոգեբանության, սոցիալական հոգեբանության հիմունքները:
Որակավորման պահանջները` հաստատության հոգեբանի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն:
Հոգեբանի հաստիքի համար սահմանված է 0.5 հաստիքային միավոր, պաշտոնային դրույքաչափը՝ 157660 (մեկ հարյուր հիսունյոթ հազար վեցհարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հունվարի 12-ից մինչև փետրվարի 9-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-ից 16:00-ն բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, հասցեն՝ Եղեգնաձոր համայնք,  Գլաձոր բնակավայր, 33 փ., 2-րդ փակուղի, շենք 2 հասցեում։
Մրցույթը անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 23.10.2024թ-ի №1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 13-ին ժամը 11։00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո, Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 33 փ., 2-րդ փակուղի, շ. 2 հասցեում։
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/files/files/2024-10-23/cabaf0475d7f79ebda1d3b036d05e5d0.pdf։

 

Հայտարարված է` 12.01.2026

Վերջին ժամկետը` 09.02.2026

Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզի «Գլաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ
Հասցե` Եղեգնաձոր համայնք, Գլաձոր բնակավայր, 33 փ., 2-րդ փակուղի, շենք 2
Հեռ.` 093690179
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 17:33:49