Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի << Երաժշտություն>> (3 դասաժամ),
<< Քիմիա>> (5 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող
փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025թ.դեկտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցում,
հասցեն՝ փ. 37, շ. 19 :

Տեղեկությունների համար զանգահարել` (0281) 95-6-47, (093662899) հեռախոսահամարներով:

 

Հայտարարված է` 09.12.2025

Վերջին ժամկետը` 22.12.2025

Պատասխանատու անձ` «Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց» Պ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Մալիշկա բնակավայր,փ. 37, շ. 19
Հեռ.` (0281) 95-6-47, 093 66 28 99



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-09 18:33:32