Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձոր մարզի «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

 Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձոր մարզի «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի (20 դասաժամ) և ֆիզիկայի (5 դասաժամ)  ուսուցիչների թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

- դիմում (ձև 1),

- 1 լուսանկար 3x4 չափի,

- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),

- անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

- ինքնակենսագրություն (ձև 5),

-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր

(առկայության դեպքում),

- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Վ.Գևորգյան 4: Տեղեկությունների համար զանգահարել 0281-2-37-70 հեռախոսահամարով:      

Հայտարարված է` 20.11.2025

Վերջին ժամկետը` 04.12.2025

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Վ.Գևորգյան 4
Հեռ.` 0281-2-37-70



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-02 17:07:32