Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի << Եղեգիսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

 Մրցույթ՝  ՀՀ Վայոց ձորի մարզի << Եղեգիսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի  դասվար     (18 դասաժամ) , ԹԳՀԳ  ( Ինֆորմատիկա) (11 դասաժամ),  Ֆիզկուլտուրա  (6 դասաժամ) Հանրահաշիվ, Երկրաչափություն (8 դասաժամ),   ուսուցչի թափուր տեղերի համար:

Մրցույթն  անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարով: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

 Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

-- դիմում (Ձև 1), մեկ լուսանկար` 3X4 չափի  

---բարձրագույն կրթությունը  հավաստող  փաստաթուղթ (դիպլոմ), 

--անձը հաստատող փաստաթուղթ,

-- << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը ( առկայության դեպքում),

 աշխատանքային գրքույկ/ առկայության դեպքում

-- ինքնակենսագրություն (Ձև 5),

-- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

 -- ՀՀ   արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ,

-- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),

-- որակավորման տարակարգ (առկայության դեպքում):

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները  վերադարձնում:

 Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն  ընդունվում են ս/թ նոյեմբերի  14-ից  մինչև  նոյեմբերի      24-ը ներառյալ ամեն օր՝  ժամը՝  10։00-ից 15-00-ն,  բացի շաբաթ, կիրակի  և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա ս/թ նոյեմբերի   28 –ին, ժամը 14:00 –ին  ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջն. դպրոցում, հասցեն գ. Եղեգիս  կենտրոնական 2:

 Տեղեկությունների համար  զանգահարել՝   (077)07-89-66  հեռախոսահամարով:

Հայտարարված է` 14.11.2025

Վերջին ժամկետը` 24.11.2025

Հասցե` Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գ. Եղեգիս, կենտրոնական 2
Հեռ.` (077)07-89-66



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:54:36