Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Սարավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի «Սարավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի Երաժշտություն (6 դասաժամ), դասվար ( 1 -3 -րդ բազմահամակազմ դասարաններ 1-ին դասարան 20 դասաժամ, 3-րդ դասարան 19 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 6--ից մինչև նոյեմբերի 19 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. նոյեմբերի 25-ին` ժամը 14:00-ին, Սարավանի հիմնական դպրոցում, հասցե՝ գյուղ Սարավան, 3-րդ փողոց, շենք 23: Տեղեկությունների համար զանգահարել 093-88-04-28 հեռախոսահամարով
 

Հայտարարված է` 06.11.2025

Վերջին ժամկետը` 19.11.2025

Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզի «Սարավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Սարավան, 3-րդ փողոց, շենք 23
Հեռ.` 093-88-04-28



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 11:25:28