Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ « ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթ՝ « ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
պատմության (10 դասաժամ), արվեստի (8 դասաժամ) , մաթեմատիկայի (16 դասաժամ), շախմատի (4 դասաժամ) , հասարակագիտության (2 դասաժամ) , կերպարվեստի (3 դասաժամ), երաժշտության (3 դասաժամ) , տեխնոլոգիայի (2 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- ՀՀ կառավարության 2022 թ-ի ապրիլի 28-ի թիվ 596 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնալու դեպքում կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն / մասնակցած լինելու դեպքում/;
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 21 -ից մինչ նոյեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. նոյեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, Ազատեկի միջնակարգ դպրոցում, հասցե՝ Վայոց ձորի մարզ, գ. Ազատեկ, 14-րդ փողոց,11 փակուղի: Տեղեկությունների համար զանգահարել /098/ 10-80-60 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 21.10.2025
Վերջին ժամկետը` 03.11.2025
Պատասխանատու անձ` « ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզ, գ. Ազատեկ, 14-րդ փողոց,11 փակուղի
Հեռ.` /098/ 10-80-60


