Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

Ներկայացվող պահանջները

1. Մրցույթին մասնակցել կարող են Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) Բարձրագույն կրթություն.
2) Հանրային ծառայության առնվազն 5 տարվա ստաժ կամ 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները:
3) Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)։


Աշխատանքային լիազորությունները և պարտականությունները

2. Տնօրենը՝
1) որոշում է հաստատության գործունեության ռազմավարությունը, զարգացման նպատակներն ու խնդիրները, ընդունում որոշումներ այդ աշխատանքների ծրագրային պլանավորման համար.
2) իրականացնում է հաստատության ընթացիկ կառավարումը և ղեկավարումը, վարչատնտեսական աշխատանքները հաստատության կանոնադրության և այլ իրավական ակտերին համապատասխան.
3) ապահովում է համայնքային ենթակայության արտաքին լուսավորության, կանաչապատման, աղբահանության իրականացումը.
4) կրում է պատասխանատվություն աղբահանության վճարների գանձման ժամանակացույցի կազմման համար.
5) կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման և ներդրման համար, աշխատողների իրավունքների և ազատության պահպանման համար.
6) ստեղծում է անհրաժեշտ պայմաններ աշխատողների մասնագիտական զարգացման համար.
7) կազմակերպում է կրթական գործընթացի մեթոդական, նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը` սահմանված նորմատիվների պահանջներին համապատասխան.
8) ապահովում է հիմնադրի կողմից հատկացված և այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը.
9) լուծում է վարչական, ֆինանսական, տնտեսական և հաստատության բնականոն գործունեությունն ապահովող հարցեր.
10) սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր.
11) ապահովում է աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պաշտպանությունը, ուսումնանյութական բազայի, սանիտարահիգիենիկ կանոնների, հաստատությունում գործածության ենթակա փաստաթղթերի պահպանությունը.
12) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ.
13) համայնքի ղեկավարի և ավագանու (հիմնադրի) որոշումներով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
14) տալիս է հաստատության անունից հանդես գալու, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
15) բանկերում բացում է հաշվարկային հաշիվ.
16) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
17) ապահովում է ներքին կարգապահական կանոնների պահպանումը, աշխատողների անվտանգությունը և առողջության պահպանությունը.
18) կազմում և համապատասխան լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը.

3. Տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝

1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են համապատասխան բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքը, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքը, «Համատիրության մասին» ՀՀ օրենքը:

4. Տնօրենի պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձի չափը՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայքի բարեկարգում» ՀՈԱԿ-ի գտնվելու վայրը՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Վայք համայնք, Շահումյան 18 հասցե։


Մրցույթը (հարցազրույց) կկայանա 2025 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Վայք, Շահումյան 18։

Մրցույթին մասնակցել ցանկացողները Վայք համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ք. Վայք, Շահումյան 18) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի նոյեմբերի 4-ը ժամը 18։00-ն:


 

 

Հայտարարված է` 14.10.2025

Վերջին ժամկետը` 04.11.2025

Պատասխանատու անձ` Վայքի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Վայք, Շահումյան 18
Հեռ.` (098) 99-28-94)



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-17 17:14:26