Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի «Հորսի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի «Հորսի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի Հայաստանի պատմության (6 դասաժամ), համաշխարհային պատմության (4 դասաժամ) և ՆԶՊ (1 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային
- գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
- (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Հորսի հիմնական դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել` (096)17-80-90 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 29.09.2025

Վերջին ժամկետը` 05.10.2025

Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզի «Հորսի հիմնական դպրոց»
Հասցե` Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, Հորս բնակավայր
Հեռ.` (096)17-80-90



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-09 17:07:30