Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Վայոց ձորի մարզի Արտավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ուսուցչի թափուր տեղերի համար
Վայոց ձորի մարզի Արտավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ <<Ռուսաց լեզու>> (24 դասաժամ) «Ինֆորմատիկա» (8 ժամ), «Դասվար» (17 ժամ), «Ֆիզկուլտուրա»(24 ժամ) ուսուցչի թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (ձև 1)
մեկ լուսանկար 3x4 չափի
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
-անձը հաստատող փաստաթուղթ
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
-ինքնակենսագրություն (Ձև 5)
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից՝ սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00- ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Արտավանի միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ ՎՁՄ գյուղ Արտավան փողոց 5 տուն 1:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (094) 87-22-29 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 23.09.2025
Վերջին ժամկետը` 06.10.2025
Պատասխանատու անձ` Վայոց ձորի մարզի Արտավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
Հասցե` ՎՁՄ, գյուղ Արտավան, փողոց 5, տուն 1
Հեռ.` (094) 87-22-29