Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

1. Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 2.3-6).

Հիմնական գործառույթները

1) Կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
3) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
4) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
5) իրականացնում է քաղաքացիների դիմումների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
6) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
7) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է համայնքի ավագանու ընդունած որոշումները և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ.
8) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ընդունած իրավական ակտերի ուսումնասիրմանը և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ.
9) քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով կատարում է նրանց դիմում-գանգատների ուսումնասիրությունները և ներկայացնում առաջարկություններ.
10) օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմում է դատական հայցեր` համապատասխան մասնագետների ներգրավմամբ, ներկայացնում է համայնքի շահերը դատական ատյաններում /շահերի պաշտպանություն/.
11) ուսումնասիրում է դատական ատյաններից ստացված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում` նախապատրաստում գրավոր պատասխաններ.
12) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպություններին ցուցաբերում է իրավական աջակցություն.
13) քարտուղարի հանձնարարությամբ կատարում է աշխատակազմի և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների կանոնադրությունների անհրաժեշտ փոփոխությունները և ապահովում դրանց գրանցումը սահմանված կարգով.
14) անհրաժեշտության դեպքում ստուգում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կազմվող փաստաթղթերի իրավական հիմքերը.
15) քարտուղարի հանձնարարությամբ նախապատրաստում է վարչական իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը.
16) աշխատակազմում և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպություններում իրականացնում է աշխատանքային հարաբերությունները կարգավորող հարցերի իրավական հիմքերի վերլուծություն, աջակցություն է ցուցաբերում գործող օրենսդրության ճիշտ կիրառման և ծագած վեճերի կարգավորման ուղղությամբ.
17) Աշխատակազմի գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Ներկայացվող պահանջները

1) Բարձրագույն իրավաբանական կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրագրերի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությումնների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական, Աշխատանքային, Հողային, Ընտանեկան, Ընտրական (սահմանադրական օրենք), Վարչական իրավախախտումների վերաբերյալ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, նշված օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Մրցույթը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 1։


2. Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 2.3-11).

1) Կատարում է Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև՝ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
2) ծանոթանում է զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին.
3) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
4) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
5) իրականացնում է քաղաքացիների դիմումների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
6) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
7) տեղեկատվություն ստանալու հարցերով դիմած քաղաքացիներին տալիս է անհրաժեշտ խորհրդատվություն և տեղեկատվություն.
8) քարտուղարի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
9) https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային համակարգում Եղեգնաձոր համայնքի մասով բոլոր տեսակի գործառույթների իրականացում
10) https://docs.e-cadastre.am/ համակարգի միջոցով իրականացնում է էլեկտրոնային փաստաթղթերի տրամադրումը
11) «ARPIS» էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակներին վերապահված հետևյալ գործառույթները՝
ա. հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում,
բ հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում,
գ իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, օտարերկրյա և միջազգային ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հայաստանյան առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում, փոփոխությունների պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, իրավաբանական անձանց միությունների գրանցում, փոփոխությունների գրանցում կամ գրանցման մերժում, բոլոր տեսակի իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանման գրանցում կամ մերժում,
դ բոլոր առևտրային իրավաբանական անձանց, համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցում, փոփոխությունների գրանցում կամ գրանցման մերժում, նշված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում, փոփոխությունների պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, նշված իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանման գրանցում կամ մերժում,
ե անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում,
զ իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կամ պետական գրանցումների մերժում,
է իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառումներ կամ պետական հաշվառումների մերժում,
ը պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը ֆիզիկական և իրավաբանական անձանց թղթային տարբերակով տրամադրում,
թ փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրում,
ժ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում,
ժա շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
12) «ARPIS» էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակներին վերապահված հետևյալ գործառույթները՝
ա Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում,
բ Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով
13) «ARPIS» էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը և մարմիններին վերապահված հետևյալ գործառույթները՝
ա քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում,
բ քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում,
գ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,
դ փաստաթղթերի ապոստիլային վավերացում
14) «ARPIS» էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը վերապահված հետևյալ գործառույթները՝
ա տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում,
բ կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում,
գ մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշերի տրամադրում,
դ տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում
15) «ARPIS» էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը վերապահված հետևյալ գործառույթները՝
ա փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,
բ ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
16) «ARPIS» էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վերապահված՝ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրումը
17) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ
18) պահպանում է աշխատանքային կարգապահական ներքին կանոնները.
19) մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարելավման համար մասնակցում է վերապատրաստումներին։

Ներկայացվող պահանջները

1) Բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական տուրքի մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական, Հողային օրենսգրքերի, նշված օրենսդրության կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Մրցույթը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 1։


Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք։

Մրցույթին մասնակցել ցանկացողները Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 1) կամ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչություն (հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը (լրացվում է տեղում)).
2) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին.
3) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը (լրացվում է տեղում).
4) հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել (լրացվում է տեղում).
5) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին (լրացվում է տեղում).
6) արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
7) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
8) անձնագրի պատճենը։

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի սեպտեմբերի 29-ը ժամը 18.00-ն:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ
Հեռախոս` (0281) 2-20-20, (0281) 2-51-83
 

Հայտարարված է` 12.09.2025

Վերջին ժամկետը` 29.09.2025

Պատասխանատու անձ` Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարան
Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 1
Հեռ.` (0281) 2-20-20



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-09 17:07:30