Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի << Եղեգիսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի << Եղեգիսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվար (13 դասաժամ) , ԹԳՀԳ ( Ինֆորմատիկա) (11 դասաժամ), Ֆիզկուլտուրա (17 դասաժամ), Կերպարվեստ ( 9 դասաժամ), Երաժշտություն ( 9 դասաժամ), Հասարակագիտություն ( 9 դասաժամ), Հանրահաշիվ, Երկրաչափություն (10 դասաժամ), Տեխնոլոգիա (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարով: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-- դիմում (Ձև 1), մեկ լուսանկար` 3X4 չափի
---բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
--անձը հաստատող փաստաթուղթ,
-- << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը ( առկայության դեպքում),
աշխատանքային գրքույկ/ առկայության դեպքում
-- ինքնակենսագրություն (Ձև 5),
-- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
-- ՀՀ արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ,
-- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),
-- որակավորման տարակարգ (առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ սեպտեմբերի 11-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ ամեն օր՝ ժամը՝ 10։00-ից 15-00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 26 –ին, ժամը 14:00 –ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջն. դպրոցում, հասցեն գ. Եղեգիս կենտրոնական 2:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (077)07-89-66 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 11.09.2025
Վերջին ժամկետը` 24.09.2025
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գ. Եղեգիս, կենտրոնական 2
Հեռ.` (077)07-89-66