Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ,, ՀՀ Վայոց ձոր մարզի Սալլիի հիմնական դպրոց ,, ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթ՝ ,,ՀՀ Վայոց ձոր մարզի Սալլիի հիմնական դպրոց ,, ՊՈԱԿ- ի երաժշտություն /4 դասաժամ/, ֆիզիկա /4 դասաժամ /, քիմիա /4 դասաժամ/,տեխնոլոգիա 4 / դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի և ուսուցչի օգնականի /0.5 միավոր դրույքաչափով / թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլը անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է ուսումնական հաստատությունը եվ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում / Ձև 1 / , մեկ լուսանկար 3x4 չափի։
• Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ/ դիպլոմ /
• Անձը հաստատող փաստաթուղթ
• << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26- րդ հոդվածի 1- ին մասին համապատասխան ՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը / առկայության / դեպքում։
• Ինքնակենսագրություն / Ձև 5 /
• Այլ պետության քաղաքացիները ՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
• Հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ / առկայության դեպքում/
• Որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հաստատող փաստաթուղթ։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է կրկնօրինակների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։
Փաստաթղթերը ընդունվում են 2025 թվականի սեպտեմբերի 05 – ից մինչև սեպտեմբերի 18- ը ներառյալ, ամեն օր ժամը 10։00- ից 16։00- ն, բացի շաբաթ , կիրակի և ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2025 թ սեպտեմբերի 22-ին ժամը 15։ 00 – ին Վայոց ձորի մարզի Սալլիի հիմնական դպրոցում։Հասցե՝ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք , գյուղ Սալլի փ․2, շենք3 ։ Հեռախոս 093 49 36 26 ։

 

Հայտարարված է` 05.09.2025

Վերջին ժամկետը` 18.09.2025

Պատասխանատու անձ` ,,ՀՀ Վայոց ձոր մարզի Սալլիի հիմնական դպրոց ,, ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք , գյուղ Սալլի փ․2, շենք3
Հեռ.` 093 49 36 26



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-09 17:07:30