Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի <Քարագլխի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի <Քարագլխի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի հ.լեզու , գրականություն 8-րդ դասարան 5 / դասաժամ /, համաշխարհային պատմություն / 2 դասաժամ/, Առողջ ապրելակերպի /3 դասաժամ/, Թվային գրագիտության /4 դասաժամ/, Աշխարհագրության /3 դասաժամ/, Ֆիզկուլտուրայի /12 դասաժամ/  առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար : 
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՍՄ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը անցկացվում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել ՝
- Դիմում ( Զև 1), մեկ լուսանկար 3 x 4 չափի,
- Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- < Հանրակրթության մասին> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- Ինքնակենսագրություն (Ձև 5),
- Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ:
- Հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում):
- Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում է սեպտեմբերի 4-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10: 00-ից 15: 00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին ժամը 14: 00-ին Վայոց ձորի մարզի Քարագլխի միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ Վայոց ձորի մարզ, գյուղ Քարագլուխ, 7 փողոց, շենք 3:
Տեղեկությունների համար զանգահարել՝ +37498 88 40 31 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 04.09.2025

Վերջին ժամկետը` 18.09.2025

Պատասխանատու անձ` <<Քարագլխի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզ, գյուղ Քարագլուխ, 7 փողոց, շենք 3
Հեռ.` 098 88 40 31



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-05 17:45:26