Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ.Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և գրականություն առարկայի ուսուցչի թափուր տեղի համար

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ.Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և գրականություն առարկայի ուսուցչի թափուր տեղի համար (14ժամ):
ՈՒսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է(Ձև1):
2. Փաստաթուղթ (դիպլոմ)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ:
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են 2025թ սեպտեմբերի 3-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ,ամեն օր`ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 19-ին`ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Արփիի միջնակարգ դպրոցում. Հասցեն՝ Վայոց ձորի մարզ, գյուղ Արփի, փողոց 1, շենք 21:
Տեղեկությունների համար զանգահարել` 093-76-31-73 հեռախոսահամարով:

 

 

Հայտարարված է` 03.09.2025

Վերջին ժամկետը` 16.09.2025

Պատասխանատու անձ` Վայոց ձորի մարզի Արփիի Վ.Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց
Հասցե` Վայոց ձորի մարզ, գյուղ Արփի, փողոց 1, շենք 21
Հեռ.` 093-76-31-73



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-05 17:45:26