Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ <<Վայոց ձորի մարզի Արտավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերն զբաղեցնելու համար

<<Վայոց ձորի մարզի Արտավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Ինֆորմատիկա» (9 ժամ), Ուսուցչի օգնական ( 0.5 դրույք), ուսուցչի թափուր տեղերի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (ձև 1)
մեկ լուսանկար 3x4 չափի
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
-անձը հաստատող փաստաթուղթ
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
-ինքնակենսագրություն (Ձև 5)
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից՝ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00- ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Արտավանի միջնակարգ դպրոցում.
Հասցեն՝ ՎՁՄ գյուղ Արտավան փողոց 5 տուն 1:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (94) 87-22-29 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 27.08.2025

Վերջին ժամկետը` 08.09.2025

Պատասխանատու անձ` Վայոց ձորի մարզի Արտավանի միջնակարգ դպրոց
Հասցե` ՎՁՄ, գյուղ Արտավան, փողոց 5 , տուն 1
Հեռ.` 094- 87-22-29



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-05 17:45:26