Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Կարմրաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար


   Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի «Կարմրաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի Աշխարհագրության (2 դասաժամ), հասարակագիտության (2 դասաժամ), ռուսաց լեզվի(2 դասաժամ),ֆիզկուլտուրայի (2 դասաժամ) և ՆԶՊ-ի (0,5 դրույք) ուսուցչի թափուր տեղերի համար:
   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
   Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
   Մրցույթը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Վայոց ձորի մարզ, գ.Կարմրաշեն, 2 փ., 2 շ.:
Տեղեկությունների համար զանգահարել` (094) 04-05-83 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 25.08.2025

Վերջին ժամկետը` 05.09.2025

Պատասխանատու անձ` «Կարմրաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզ, գ.Կարմրաշեն, 2 փ., 2 շ
Հեռ.` (094) 04-05-83



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-05 17:45:26