Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի << Ռինդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի <<Պատմություն>> /26 ժամ/ առարկայի ուսուցչի թափուր տեղի համար
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի << Ռինդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի , <<Պատմություն>> (26 ժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար :
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում ՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը , որին հավակնում է (Ձև 1) ,
2. Փասթաթուղթ (դիպլոմ) << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները ՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 25 ից մինչև սեպտեմբերի 10-ը
ներառյալ ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային
օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, Վայոց ձոր մարզի Ռինդ գյուղի
միջնակարգ դպրոցում ժամը 14: 00-ին:
Տեղեկությունների համար զանգահարել ՝ (077) 09-56-95 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 25.08.2025
Վերջին ժամկետը` 10.09.2025
Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ռինդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գյուղ Ռինդ
Հեռ.` (077) 09-56-95