Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ << ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար
Հայտարարվում է մրցույթ << ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 12) հայտարարում է մրցույթ Ֆրանսերեն (11 դասաժամ), Ֆիզկուլտուրա (22 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթը անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանով հաստատված <<Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգ>>-ի պահանջներին համապատասխան:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատոթւյան տվյալ թափուր տեղին ներկայացվող՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան (այսուհետ՝ մասնակից):
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում մասնակցին:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2025թ. օգոստոսի 5-ից մինչև 2025թ. օգոստոսի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. օգոստոսի 19-ին` ժամը 12:00-ին, Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում. հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 12:
Տեղեկությունների համար զանգահարել 0281-2-31-70, 098992362 հեռախոսահամարներով կամ համապատասխան հաղորդագրությունը ուղարկել yeghegnadzor2@schools.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Հայտարարված է` 05.08.2025
Վերջին ժամկետը` 18.08.2025
Պատասխանատու անձ` Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 12
Հեռ.` 0281-2-31-70