Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի << Ռինդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի մասին

Հայտարարվում է մրցույթ  ՀՀ Վայոց ձորի մարզի << Ռինդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի , <<Ֆիզիկա>> 12 ժամ, << ԹԳՀԳ>> 7,5 ժամ <<Բնագիտություն>> 5 ժամ, ուսուցչի թափուր տեղի համար :
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում ՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը , որին հավակնում է (Ձև 1) ,
2. Փասթաթուղթ (դիպլոմ) << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները ՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 7 -ից մինչև հուլիսի 18 -ը
ներառյալ ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային
օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա հուլիսի 25-ին, Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի
միջնակարգ դպրոցում ժամը 10: 00-ին:
Տեղեկությունների համար զանգահարել ՝ (077) 09-56-95 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 07.07.2025

Վերջին ժամկետը` 18.07.2025

Հասցե` Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Ռինդ բնակավայր
Հեռ.` (077) 09-56-95



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01