Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Գոմքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ- ի ֆիզկուլտուրա (28 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթ` ՀՀ Վայոց ձորի մարզի <<Գոմքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ- ի ֆիզկուլտուրա (28 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՆՍՆ մշակած հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում, - մեկ լուսանկար 3x4 չափի, - բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ(դիպլոմ), - անձը հաստատող փաստաթուղթ, - <<Հանրակրթության մասին >>ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը(առկայության դեպքում), - ինքնակենսագրություն(Ձև 5), - այլ պետությունների քաղաքացիները ` ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, - ՀՀ արական սեռի քաղաքացիները ` նաև զինվորական գրքույկ, - հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում), - որակավորման տարակարգ ունենալու դեպքում ` հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 11-ը ներառյալ,ամեն օր` ժամը 10:00 –ից մինչև 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. հունիսի 16ին` ժամը 13:00-ին ,Վայոց ձորի մարզի Գոմքի միջնակարգ դպրոցում,հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ , գ. Գոմք: Տեղեկությունների համար զանգահարել (093)587968 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 29.05.2025
Վերջին ժամկետը` 11.06.2025
Պատասխանատու անձ` <<Գոմքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ , գ. Գոմք
Հեռ.` (093)587968