Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի << Թառաթումբի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի << Թառաթումբի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշխարհագրություն (10 դասաժամ), իմ հայրենիքը և աշխարհը (6-րդ դասարանում 2 դասաժամ), հասարակագիտություն (7-12-րդ դասարաններում 9 դասաժամ), 4-րդ դասարանի դասվարություն (19 դասաժամ ), անգլերեն (8 դասաժամ), ԹԳՀԳ և ինֆորմատիկա (9 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր
մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
— դիմում (ձև 1),
— 1 լուսանկար 3։4 չափի,
— բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
— անձը հաստատող փաստաթուղթ,
— Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
— ինքնակենսագրություն (ձև 5),
— այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
— որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թվականի մայիսի 20-ից մինչև 2025 թվականի հունիսի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. հունիսի 16-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Թառաթումբի միջնակարգ դպրոցում, հասցե՝ Եղեգիս համայնք, բնակավայր Թառաթումբ , փողոց 9, շենք 10:
Տեղեկությունների համար զանգահարել (+374)77-19-51-51 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 20.05.2025
Վերջին ժամկետը` 11.06.2025
Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզի << Թառաթումբի միջնակարգ դպրոց>>
Հասցե` Եղեգիս համայնք, բնակավայր Թառաթումբ , փողոց 9, շենք 10:
Հեռ.` (+374)77-19-51-51