Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնում փորձագետ ներգրավելու մասին

                                   Հայտարարություն

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնում փորձագետ ներգրավելու մասին
Ծրագրով նախատեսված աշխատանքներն են`
1. ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի, Մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպությունների իրավական աջակցության ցուցաբերում, իրավական և մասնագիտական հսկողության շրջանակում Մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում հսկողություն իրականացում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի օրինականության համապատասխանության ուսումնասիրում, դատական ատյաններում մարզպետի աշխատակազմի շահերի պաշտպանում, քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկում և սահմանված ժամկետում դրանց ընթացքի ապահովում:
Աշխատանքային պարտականություններն են՝
2. Ապահովել Մարզպետին և Գլխավոր քարտուղարին ՀՀ օրենսդրությամբ տրված լիազորությունների և գործունեության օպերատիվության ու արդյունավետության կազմակերպումը.
3. Ապահովել և իրականացնել մարզպետի աշխատակազմի, Մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպությունների իրավական աջակցության ցուցաբերման աշխատանքները․
4. Ապահովել քաղաքացիների և պաշտոնատար անձանց ընդունելության, անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվության և համապատասխան տեղեկատվության տրամադրման աշխատանքները․
5. Կազմակերպել քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից աշխատակազմին հասցեագրված նամակների /դիմումներ, բողոքներ, առաջարկություններ/ քննարկումը և սահմանված ժամկետում դրանց ընթացքի ապահովումը.
6. Ապահովել և իրականացնել վարչական և կարգապահական խախտումների հետ կապված գործերի վարման աշխատանքները․
7. Ապահովել և իրականացնել իրավապահ մարմիններից ստացվող նյութերի քննարկման արդյունքների ամփոփման աշխատանքները.
8. Ուսումնասիրել և վերահսկել մարզպետի աշխատակազմի ենթակայության ընկերությունների ու կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները և ծագած խնդիրների լուծման վերաբերյալ մարզպետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ.
9. Իրավական և մասնագիտական հսկողության շրջանակում իրականացնել հսկողություն Մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում, ուսումնասիրել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի օրինականությունը և ծագած խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացնել համապատասխան առաջարկություններ.
10. Լիազորագրի հիման վրա դատական ատյաններում պաշտպանել մարզպետի աշխատակազմի շահերը․
11. Ապահովել և իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումների աշխատանքների համակարգումը:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) Կրթություն, որակավորման աստիճանը
Ուղղություն` Գործարարություն, վարչարարություն և իրավունք
Ոլորտ` իրավունք
Ենթաոլորտ` իրավունք
Մասնագիտություն՝ (042101.00.6) իրավագիտություն կամ (042101.00.7) իրավագիտություն
3)Աշխատանքային ստաժը, աշխատանքի բագավառում փորձը՝
Չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառի չորս տարվա աշխատանքային փորձ.
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5) գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
6) հայերենի իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Փորձագետի աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ 3 /երեք/ ամիս:
   Ծրագիրը հաստատված է 1/մեկ/ տարվա համար: Տվյալ անձի հետ կնքված պայմանագիրը անհրաժեշտության դեպքում կերակարաձգվի համաձայնագրով:
   Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
   Փորձագետի աշխատավարձը կազմում է` 322.816 /երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ: Փորձագետի հիմնական աշխատավարձը համապատասխանում է քաղաքացիական ծառայողի ղեկավար պաշտոնների 4-րդ ենթախմբին համապատասխանող սանդղակի նվազագույն գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալին։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
դիմում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի անունով / կցված է /
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆Ինքնակենսագրություն
◆ Փորձագետի պաշտոնը չի կարող զբաղեցնել այն անձը, ով պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 - 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2025 թ. մայիսի 5-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին (ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 3-րդ հարկ, հեռ.` 0/281/ 2 55 95, էլեկտրոնային փոստի հասցեն` vayotsdzor.andznakazm@gmail.com):


 

Հայտարարված է` 29.04.2025

Վերջին ժամկետը` 05.05.2025

Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հեռ.` (+374) 281 2 55 95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 14:58:38