Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 2.3-5)
Հիմնական գործառույթները.
Գլխավոր մասնագետը`
ա/ կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները, դրանք կատարում է ժամանակին և պատշաճ որակով.
բ/ իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին
գ/ անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախատեսում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
դ/ մասնակցում է համայնքի գլխավոր քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, դրանցում փոփոխություններ կատարելու, կատարված փոփոխությունները համաձայնեցման ներկայացնելու օրենքով սահմանված գործընթացներին, դրանց վերաբերյալ նախապատրաստում է համայնքի ավագանու որոշման նախագծեր, դրանք ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին,
ե/ մասնակցում է համայնքի գլխավոր հատակագծի և գոտևորման սխեմաների` սահմանված կարգով քննարկման ու մշակման նախապատրաստական աշխատանքներին, ներկայացնում է համապատասխան հաշվարկներ ու առաջարկություններ,
զ/ բացահայտում է համայնքի տարածքում ընթացող կամ կառուցված ապօրինի շինարարությունները և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ դրանց օրինականացման համար
է/ կառուցապատողների համար կազմում և ստորագրման է ներկայացնում ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, շինարարության սկսման թույլտվություններ և ավարտականակտեր, բարեկարգման նախագծեր, վարում է համապատասխան հաշվառման մատյաններ
ը/ պատրաստում է գլխավոր հատակագծից հանույթներ, մասնակցում է հողերի չափագրական աշխատանքներին
թ/ ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը
ժ/ իրականացնում է այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ
ի/ ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ)։
Ներկայացվող պահանջները
ա) բարձրագույն կրթություն, ՈՒնի համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
բ) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքաշինության մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության 2003 թ. մայիսի 2-ի «Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին>> N 608-Ն որոշման, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման մասին, աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև սոցիալական մեդիայի տիրապետում
ե) Տիրապետում է ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։
Մրցույթը կկայանա 2025 թվականի մայիս 14-ին ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ Արենի համայնք բնակավայր Արենի, 15 փողոց 2 փկղ․ Շենք 6։


2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.1-1)
Հիմնական գործառույթները
Առաջատար մասնագետը `
ա/ կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները, դրանք կատարում է ժամանակին և պատշաճ որակով.
բ/ իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին
գ/ անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախատեսում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
դ/ մասնակցում է համայնքի գլխավոր քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, դրանցում փոփոխություններ կատարելու, կատարված փոփոխությունները համաձայնեցման ներկայացնելու օրենքով սահմանված գործընթացներին, դրանց վերաբերյալ նախապատրաստում է համայնքի ավագանու որոշման նախագծեր, դրանք ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին
ե/ մասնակցում է համայնքի գլխավոր հատակագծի և գոտևորման սխեմաների` սահմանված կարգով քննարկման ու մշակման նախապատրաստական աշխատանքներին, ներկայացնում է համապատասխան հաշվարկներ ու առաջարկություններ
զ/ բացահայտում է համայնքի տարածքում ընթացող կամ կառուցված ապօրինի շինարարությունները և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ դրանց օրինականացման համար
է/ կառուցապատողների համար կազմում և ստորագրման է ներկայացնում ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, շինարարության սկսման թույլտվություններ և ավարտական ակտեր, բարեկարգման նախագծեր, վարում է համապատասխան հաշվառման մատյաններ
ը/ պատրաստում է գլխավոր հատակագծից հանույթներ, մասնակցում է հողերի չափագրական աշխատանքներին
թ/ ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը
ժ/ իրականացնում է այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ
ի/ ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ):
Ներկայացվող պահանջները
ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ Իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքաշինության մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության 2003 թ. մայիսի 2-ի «Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին>> N 608-Նորոշման, ՀՀ կառավարության 19.03.2015թվականի թիվ 596-Ն որոշման մասին, աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
ե/ Տիրապետում է մեկ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։
Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը
Աշխատանքային ստաժ և աշխատանքի բնագավառում փորձառություն չի պահանջվում։
Մրցույթը կկայանա 2025 թվականի մայիսի 14-ին ժամը 12:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ Արենի համայնք բնակավայր Արենի, 15 փողոց 2 փկղ․ Շենք 6։


3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.1-2)
Հիմնական գործառույթները
Առաջատար մասնագետը `
ա/ կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ/ մասնակցում է հաշվապահական հաշվառման կազմակերպմանը, հաշվետվությունների, ամսեկան, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվարկների և հաշվեկշիռների կազմմանը .
գ/ մասնակցում է ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և հաշվարկների գույքագրմանը.
դ/ համաձայն Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության՝ համակարգում է համայնքապետարանի և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման գործընթացը.
ե/ օրենսդրությամբ սահմանված կարգով յուրաքանչյուր բյուջետային տարվա համար կազմում և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում համայնքի կարիքների համար նախատեսվող գնումների պլանը և ժամանակացույցը.
զ/ պատասխանատու է համայնքի կարիքների համար ձեռք բերվող աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրման համար.
է/ գնումների համար հաստատված պլանները` ներառյալ կատարված փոփոխությունները և լրացումները, հրապարակում է www.procurement.am ինտերնետային կայքում (տեղեկագիր)` բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանի
ը/ Աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում համայնքի կարիքների համար գնման առարկայի բնութագրերի նախագծերը և գնումը կատարելու ձևի վերաբերյալ առաջարկը.
Տեղեկագրում (www.procurement.am) հրապարակում է համայնքապետարանի և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների գնումների վերաբերյալ օրենքով նախատեսված հայտարարությունները.
թ/ ապահովում է յուրաքանչյուր գնման ընթացակարգի փաստաթղթերի կազմումը և պահպանումը.
ժ/ իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորություններ.
կազմում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում յուրաքանչյուր գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը.
ի/ կազմում և ֆինանսների նախարարություն ամփոփ եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում համայնքապետարանի և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից իրականացված գնումների վերբերյալ.
լ/ իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
խ/ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) «Գնումներ» բաժնում հրապարակում է համայնքի կարիքների համար իրականացված գնումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը.
ծ/ մասնակցում է համայնքապետարանի կարիքների համար իրականացվող գնումների գործընթացներին
կ/ մասնակցում է հարկերի, տուրքերի, տեղական վճարների հավաքագրմանը և թույլտվությունների տրամադրմանը.
հ/ Քաղաքացների սպասարկման գրասենյակում իրականացնում է բնակիչների ընդունելություն, դիմումների և բողոքների գրանցում, տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն:
ձ)կատարում է աշխատակազմի քարտուղարի կողմից տրված այլ հանձնարարություններ, աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին,
ղ)ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Ներկայացվող պահանջները
ա/ ունի առնվազն միջնակարգ կրթություն,
բ/ ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 526-Ն որոշումների, ինչպես նաև նշված օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
ե/ Տիրապետում է մեկ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։
Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը
Աշխատանքային ստաժ և աշխատանքի բնագավառում փորձառություն չի պահանջվում։

Մրցույթը կկայանա 2025 թվականի մայիսի 14-ին ժամը 13:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ Արենի համայնք բնակավայր Արենի, 15 փողոց 2 փկղ․ Շենք 6։


4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.1-3):

 

 

Հիմնական գործառույթները
Առաջատար մասնագետը `
ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ/ կազմում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում համայնքի ամենամյա հողային հաշվեկշիռը
գ) կազմում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում համայնքի տարածքում առկա գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային օգտագործման սխեմաները, դրանցում առաջարկվող փոփոխությունները
դ/ ՀՀ վիճակագրական վարչություն է ներկայացնում համայնքի տարածքում աճեցվող մշակաբույսերի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները,
ե) իր մասնագիտական խորհրդատվությունն է տրամադրում համայնքի ազգաբնակչությանը բույսերի մշակության գործում
զ)համայնքի տարածքում ուսումնասիրում և համապատասխան կազմակերպությանն է ներկայացնում կրծողների դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումների ցանկը
է/ վերահսկողություն և տեխնիկական սպասարկում է իրականացնում համայնքի տարածքում տեղադրված հակակարկտային կայանների նկատմամբ
ը/ կազմակերպում է գարնանացանի և աշնանացանի աշխատանքները, ինչպես նաև այդ աշխատանքների համար անհրաժեշտ պարարտանյութերի, սերմացուների և դիզելային վառելիքի անհրաժեշտ քանակները ազգաբնակչությանը հասցնելու գործընթացները
թ) իրականացնում է իրգործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները
ժ) մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակմանը
ի)կատարում է աշխատակազմի քարտուղարի կողմից տրված այլ հանձնարարություններ, աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
լ)ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Ներկայացվող պահանջները
ա/ ունի առնվազն միջնակարգ կրթություն,
բ/ ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ անտառային և ՀՀ ջրային օրենսգրքերի, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», Անասնաբուժության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
ե/ Տիրապետում է մեկ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։
Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը աշխատանքային ստաժ և աշխատանքի բնագավառում փորձառություն չի պահանջվում։
Մրցույթը կկայանա 2025 թվականի մայիսի 14-ին ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ Արենի համայնք բնակավայր Արենի, 15 փողոց 2 փկղ․ Շենք 6։


5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.1-7)
Հիմնական գործառույթները
Առաջատար մասնագետը `
ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ/ ուսումնասիրում է քաղաքացիների ընդունելության և նրանցից ստացված դիմումների քննարկման ու ընթացք տալու վերաբերյալ գանգատներն ու առաջարկները, արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.
գ) անհրաժեշտության դեպքում՝ քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին,
դ) տեղեկատվություն ստանալու հարցերով դիմած քաղաքացիներին ապահովում է անհրաժեշտ խորհրդատվությամբ և տեղեկատվությամբ.
ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում՝ համայնքի ղեկավարի և ավագանու մոտ ընդունելության11համար.
զ/ քարտուղարի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
է) իրականացնում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, ուղերձների հրապարակումը. ը) վարում է աշխատակազմի աշխատողների աշխատանքի հաճախումների հաշվառման մատյանը՝ տաբելը և համայնքի կառավարման տեղեկատվական համակարգի բնակչության ռեգիստրը:
թ/ գրանցում է համայնքապետարանի մտից և ելից գրությունները
ժ/ իրականացնում է համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների գրանցումը համապատասխան մատյաններում
ի) իրականացնում է իր գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները
լ) մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակմանը
խ) կատարում է աշխատակազմի քարտուղարի կողմից տրված այլ հանձնարարություններ, աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
ծ) վարում է համայնքային ծառայողների գրանցամատյանը, ըստ անհրաժեշտության դրանում կատարված փոփոխությունները ժամանակին և պատշաճ որակով ներկայացնում է մարզպետարանի համապատասխան վարչություն
կ) ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Ներկայացվող պահանջները
Առաջատար մասնագետը`
ա/ ունի առնվազն միջնակարգ կրթություն,
բ/ ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին«, «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Հանրային ծառայության մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին»,աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն՛
ե/ տիրապետում է մեկ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։
Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը
Աշխատանքային ստաժ և աշխատանքի բնագավառում փորձառություն չի պահանջվում։
Մրցույթը կկայանա 2025 թվականի մայիսի 14-ին ժամը 15:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ Արենի համայնք բնակավայր Արենի, 15 փողոց 2 փկղ․ Շենք 6։

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք։
Մրցույթին մասնակցել ցանկացողները Արենիի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ Արենի համայնք բնակավայր Արենի, 15 փողոց 2 փկղ․ Շենք 6։) կամ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչություն (հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
2) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին.
3) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
4) հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել.
5) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
6) արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
7) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
8) անձնագրի պատճենը։
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի ապրիլի 29-ը ժամը 18.00-ն:


Արենի համայնքապետարանի աշխատակազմ
Հեռ. (0281)-6-00-01 կամ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
ՏԿ և ՏԻ հարցերի վարչություն
Հեռ. (0281)-2-30-61
 

Հայտարարված է` 14.04.2025

Վերջին ժամկետը` 29.04.2025

Պատասխանատու անձ` Արենիի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` Արենի համայնք բնակավայր Արենի, 15 փողոց 2 փկղ․ Շենք 6
Հեռ.` (0281)-6-00-01



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 14:37:11