Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ «Արենի» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

   Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Արենի» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.
   Ներկայացվող պահանջները

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքներ, ՀՀ աշխատանքային օրենսգրք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրաման և այլ իրավական ակտեր):
4) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
5) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
7) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
8) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
9) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթը (թեստավորում և հարցազրույց) կկայանա 2025 թվականի մայիսի 16-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ Արենի համայնք բնակավայր Արենի 15 փ․ 2 փկղ․ 6 շ․։

Մրցույթին մասնակցել ցանկացողները Արենիի համայնքապետարանի աշխատակազմ (Արենի համայնք բնակավայր Արենի 15 փ․ 2 փկղ․ 6 շ) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի մայիսի 2-ը ժամը 18.00-ն:


Մանրամասն տեղեկությունների համար դիմել Արենիի համայնքապետարանի աշխատակազմ (հեռախոս,0281-6-00-01 (093) 75-24-80)

 

Հայտարարված է` 14.04.2025

Վերջին ժամկետը` 02.05.2025

Պատասխանատու անձ` Արենիի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` Արենի համայնք բնակավայր Արենի 15 փ․ 2 փկղ․ 6 շ
Հեռ.` (093) 75-24-80



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 14:37:11