Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր` 2․1-2)
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
ա) կազմակերպում է Բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ Բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
բ)Աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, Բաժնի լիազորությունների սահմաններում, նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ) անհրաժեշտության դեպքում՝ Համայնքի ղեկավարի և /կամ/ Աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով Բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
դ)ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ե) Համայնքի ղեկավարի և /կամ/ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը
զ) Աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ Բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը
է) ապահովում է Համայնքի ղեկավարի և աշխատակազմի կանոնադրությունից բխող գործառույթների արդյունավետ կատարումը հետևյալ ոլորտներում` սոցիալական հարցերի, սպորտի, կրթության, երիտասարդության, առողջապահության, միջոցառումների կազմակերպման աշխատանքներում:
ը) ապահովում է Բաժնում սոցիալական աջակցության, կրթության, առողջապահության, երիտասարդության, սպորտի և համայնքային ծառայության մասին օրենսդրության և այլ իրավական ակտերով բաժնի կառավարման և ղեկավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
թ) համայնքի տարածքում կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, համակարգում է սոցիալական աջակցության տրամադրումը, միջոցներ է ձեռնարկում համայնքում կյանքի դժվարին իրավիճակ
առաջացնող ռիսկերի ու դրանց պատճառների վաղ հայտնաբերման և կանխարգելման, ինչպես նաև համայնքում սոցիալական աշխատանքի արդյունավետ մեխանիզմների կիրառման և շարունակական զարգացման ուղղությամբ.
ժ) կատարում է քաղաքացիների ընդունելություն, ապահովում է բաժին դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների և բաժնի կողմից շահագործվող տեղեկատվական համապատասխան ենթահամակարգերում առկա տվյալների գաղտնիությունը
ի) բաժնի աշխատողների հետ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված և սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի հաստատած ուղեցույցի համաձայն մշակում է համայնքային սոցիալական ծրագրեր, ինչպես նաև՝ կանխարգելող ծրագրեր` ուղղված համայնքում բացահայտված ռիսկային գործոնների նվազեցմանը, սոցիալական իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորման խթանմանը և պաշտպանությանը․
լ) կազմակերպում և վերահսկում է համայնքի նախադպրոցական և արտադպրոցական կրթության համայնքային կազմակերպությունների աշխատանքները, վերահսկում, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպում է համայնքում սպորտային, կրթամշակութային միջոցառումները, աջակցում է առողջապահական ծրագրերի իրականացման աշխատանքների
խ) համակարգում է համայնքի երիտասարդության հետ տարվող աշխատանքները, մասնակցում է երիտասարդական տեղական քաղաքականության մշակման աշխատանքերին, պատասխանատու է երիտասարդական ծրագրի, նախաձեռնությունների, միջոցառումների համար, համայնքի ղեկավարի համաձայնությամբ պլանավորում և կառավարում է դրանց համար հատկացվող ռեսուրսները, երիտասարդների համար ապահով, հասանելի և մատչելի միջավայրի ձևավորման, երիտասարդների իրավունքների իրացման, ներուժի զարգացման, դերի բարձրացման և համայնքում նրանց իրական ազդեցության ձեռքբերման պատասխանատուն է։
Ներկայացվող պահանջները`
ա/ բարձրագույն կրթություն, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու վերաբերյալ համապատասխան վկայական, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին», «Կրթության մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին»,
«Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և N 631-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 631-Ն, 2006 թվականի հունիսի 22-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 917-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 962-Ն որոշումների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ/ համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
դ/ օտար լեզվի (լեզուների) իմացություն (ազատ կարդալ և բացատրվել)։
Մրցույթը կկայանա 2025 թվականի ապրիլի 28-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում։ Հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8։
2. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ
(պաշտոնի ծածկագիր` 3․1-11)
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով
բ) մասնակցում է համայնքի տարածքում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման աշխատանքներին, ապահովում է փոխհամագործակցային կապը համայնքի կողմից ստեղծված մշակութային և կրթական կազմակերպությունների միջև, աջակցում է նրանց աշխատանքներին
գ) պատասխանատու է համայնքում երիտասարդության դերի բարձրացման համար, բաժնի պետի հետ համատեղ քննարկում և մշակում է երիտասարդական տեղական քաղաքականության հիմնական սկզբունքները, ուղղությունները, առաջնահերթությունները
դ) կազմակերպում է երիտասարդական միջոցառումներ, ուսումնասիրում է երիտասարդական ծրագրերի, նախաձեռնությունների և միջոցառումների համար բավարար ռեսուրսների առկայությունը, առաջարկություններ է ներկայացնում դրանց արդյունավետ կառավարման և մասնակցային բյուջետավորման համար
ե) երիտասարդների համար կազմակերպում է ապահով, հասանելի և մատչելի միջավայր՝ նախաձեռնելով երիտասարդական տարածքների ստեղծում համայնքի բոլոր բնակավայրերում
զ) համայնքը երիտասարդների համար գրավիչ դարձնելու սկզբունքին համաձայն՝ բաժնի պետին առաջարկություններ է ներկայացնում պարբերաբար համալրելու և թարմացնելու երիտասարդական միջավայրերն ու ենթակառուցվածքները
է) մասնակցում է երիտասարդների իրավունքների իրացման, դերի բարձրացման և համայնքում նրանց իրական ազդեցության ձեռքբերման նպատակով կայուն երկխոսության մեխանիզմների ներդրման աշխատանքներին՝ երիտասարդական խորհրդի, խորհրդակցական մարմնի, փորձագիտական խմբի և այլ ձևաչափերով, աջակցում է համայնքում գործող երիտասարդական կենտրոնի աշխատանքներին,
ը) աջակցում է տեղական մակարդակում երիտասարդների մասնակցության իրավունքի իրացումը, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում հանձնառու է ապահովելու համայնքի երիտասարդների և հասարակական ու համայնքին կազմակերպությունների միջև աշխատանքային կապը՝ ծրագրային համագործակցության, ծառայությունների պատվիրակման, ինչպես նաև՝ ֆինանսական–ադմինիստրատիվ մեխանիզմներով,
թ) աջակցում է ներհամայնքային և միջհամայնքային պարբերական զանգվածային մարզական միջոցառումների և մրցույթների կազմակերպմանը, բաժնի պետի հանձնարարությամբ, օրենքով սահմանված կարգով իրականացնում է ստուգայցեր համայնքի ենթակայությամբ գործող սպորտային–մարզական խմբակներ՝ աշխատանքային և կրթական ծրագրերի իրականացումը ուսումնասիրելու, կանոնադրությամբ նախատեսված գործառույթների կատարումը, անվտանգության և սանիտարահիգենիկ նորմերի պահանջների պահպանումը ապահովելու նպատակով, բացահայտում թերությունները, ի հայտ եկած փաստերը արձանագրում և ներկայացնում առաջարկություններ
ժ) բաժնի պետի հանձնարարությամբ մշակում է ծրագրեր և ներկայացնում առաջարկություններ համայնքի ենթակայության սպորտային–մարզական խմբակների աշխատանքների արդյունավետությունը ապահովելու համար
Ներկայացվող պահանջները`
ա/ բարձրագույն կրթություն,
բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1428-Ն որոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
դ/ օտար լեզվի (լեզուների) իմացություն (ազատ կարդալ և բացատրվել)։
Մրցույթը կկայանա 2025 թվականի ապրիլի 28-ին ժամը 14․ 00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում։ Հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8։
3. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի երկրորդ կարգի մասնագետ
(պաշտոնի ծածկագիր` 3․3-1)
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով
բ) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բացահայտելու անձի կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող կամ երեխայի պաշտպանության կարիքից ելնող իրավիճակները,
գ) առաջարկություններ է ներկայացնում իր իրավասության սահմաններում ձեռնարկված միջոցների արդյունքում համայնքում հայտնաբերված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքների) սոցիալական պայմանների բարելավման, այդ թվում՝ համայնքի կողմից սոցիալական ծառայությունների հնարավոր տեսակների տրամադրման ուղղությամբ.
դ) ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած
քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները՝ ըստ անհրաժեշտության կատարելով տնային այցելություններ և արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին
ե) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացիներին օգնում է հաղթահարելու առաջացած իրավիճակը, մասնակցում է համայնքում սոցիալական աջակցություն ստացողի անհատական սոցիալական ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին, պահպանում է իր կողմից սպասարկվող անձանց (ընտանիքներին) սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.
զ) առաջարկություններ է ներկայացնում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի բարելավման ուղղությամբ, մասնակցում է համայնքի սոցիալական կարիքների գնահատման, սոցիալական աջակցության համայնքային ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին.
է) անհրաժեշտության դեպքում, իր անմիջական ղեկավարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի, այլ տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին,
ը) մասնակցում է համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված գործառույթների
իրականացման աշխատանքներին. ընդգրկվում է համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում և կատարում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները, առաջարկություններ է ներկայացնում համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի խնդիրների լուծման ուղղությամբ
թ)անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, իրականացնում է քաղաքացիների՝ իր ոլորտին առնչվող դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները
Ներկայացվող պահանջները`
ա/ առնվազն միջնակարգ կրթություն և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու մասին համապատասխան վկայական
բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի, սոցիալական աջակցություն հայցողի, ինչպես նաև ստացողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրության անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
դ/ օտար լեզվի (լեզուների) իմացություն (ազատ կարդալ և բացատրվել)։
Մրցույթը կկայանա 2025 թվականի ապրիլի 28-ին ժամը 16․ 00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում։ Հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8։ ։
Մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։ Դիմող քաղաքացիները Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ կամ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն
պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը)
բ) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել, ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
զ) արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, զ) մեկ լուսանկար 3 * 4 սմ չափսի է) անձնագրի պատճենը։
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան
փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի ապրիլի 14–ի ժամը 18.00-ն։
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հայտարարված է` 01.04.2025
Վերջին ժամկետը` 14.04.2025
Պատասխանատու անձ` Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8
Հեռ.` 028721217