Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ <<ՀՀ Վայոց ձոր մարզի Թառաթումբի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

   Մրցույթ՝ <<ՀՀ Վայոց ձոր մարզի Թառաթումբի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշխարհագրություն (10 դասաժամ), իմ հայրենիքը և աշխարհը (6-րդ դասարանում 2 դասաժամ), հասարակագիտություն (7-12-րդ դասարաններում 9 դասաժամ), 4-րդ դասարանի դասվարություն (19 դասաժամ ), անգլերեն (22 դասաժամ), ԹԳՀԳ և ինֆորմատիկա (9 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր
մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
— դիմում (ձև 1),
— 1 լուսանկար 3×4 չափի,
— բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
— անձը հաստատող փաստաթուղթ,
— «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
— ինքնակենսագրություն (ձև 5),
— այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
— որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մարտի 27-ից մինչև 2025 թվականի ապրիլի 15 ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Թառաթումբի միջնակարգ դպրոցում, հասցե՝ Եղեգիս համայնք, բնակավայր Թառաթումբ , փողոց 9, շենք 10:
Տեղեկությունների համար զանգահարել (+374)77-19-51-51 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 27.03.2025

Վերջին ժամկետը` 15.04.2025

Պատասխանատու անձ` <<ՀՀ Վայոց ձոր մարզի Թառաթումբի միջնակարգ դպրոց>>
Հասցե` Եղեգիս համայնք, բնակավայր Թառաթումբ , փողոց 9, շենք 10
Հեռ.` (+374)77-19-51-51



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 18:22:23