Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Վայոց ձորի մարզի Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Վայոց ձորի մարզի Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում երաժշտություն (4 դասաժամ), կերպարվեստ (4 դասաժամ), առարկաների ուսուցչի թափուր տեղի մրցույթ:Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը, և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում՝
• դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
• անձը հաստատող փաստաթուղթ,
• «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
• ինքնակենսագրություն (Ձև 5),
• այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
• ՀՀ կառավարության 2022թ-ի ապրիլի 28-ի N 596 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնալու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն(մասնակցած լինելու դեպքում):Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ , մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերը ընդունվում են 2025թ. մարտի 25-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում. Հասցեն՝ Վայոց ձորի մարզ,գյուղ Ագարակաձոր, փողոց 1, շենք 17:
Հարցերի համար զանգահարել 093642031 հեռախոսահամարին:
Հայտարարված է` 25.03.2025
Վերջին ժամկետը` 07.04.2025
Պատասխանատու անձ` «ՀՀ Վայոց ձորի մարզի Ագարակաձորի միջն․դպրոց>>
Հասցե` Վայոց ձորի մարզ,գյուղ Ագարակաձոր, փողոց 1, շենք 17
Հեռ.` 093642031