Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ << ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում Ֆիզկուլտուրա (21 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար

   << ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 12) հայտարարում է մրցույթում  Ֆիզկուլտուրա (21 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:
   Մրցույթը անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանով հաստատված <<Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգ>>-ի պահանջներին համապատասխան:
   Մրցույթին կարող է մասնակցել հաստատոթւյան տվյալ թափուր տեղին ներկայացվող՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան (այսուհետ՝ մասնակից):
   Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում մասնակցին:
   Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
   Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2025թ. փետրվարի 18-ից մինչև 2025թ. մարտի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում. հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 12:
Տեղեկությունների համար զանգահարել 0281-2-31-70, 098992362 հեռախոսահամարներով կամ համապատասխան հաղորդագրությունը ուղարկել yeghegnadzor2@schools.am էլեկտրոնային փոստի հասցեին:
 

Հայտարարված է` 18.02.2025

Վերջին ժամկետը` 03.03.2025

Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 12
Հեռ.` 0281-2-31-70
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 14:58:38