Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ << ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի մաթեմատիկա (15 դասաժամ) առարկայի թափուր տեղի համար
Հայտարարվում է մրցույթ << ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի մաթեմատիկա (15 դասաժամ) առարկայի թափուր տեղի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում՝
• դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
• անձը հաստատող փաստաթուղթ,
• «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
• ինքնակենսագրություն (Ձև 5),
• այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
•ՀՀ կառավարության 2022թ-ի ապրիլի 28-ի N 596 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնալու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում):Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետև բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ , մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի փետրվարի 14 -ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Զառիթափի միջնակարգ դպրոցում. հասցեն՝ Վայոց ձորի մարզ, գյուղ Զառիթափ, 8-րդ փողոց, 1 շենք:
Հարցերի համար զանգահարել 044604010 հեռախոսահամարին:
Հայտարարված է` 14.02.2025
Վերջին ժամկետը` 27.02.2025
Պատասխանատու անձ` << ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի միջնակարգ դպրոց>>
Հասցե` Վայոց ձորի մարզ, գյուղ Զառիթափ, 8-րդ փողոց, 1 շենք
Հեռ.` 044604010