Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերն զբաղեցնելու համար
«ՀՀ Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը ( հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Արենի, գյուղ Չիվա , փողոց 5, շենք 9 ) հայտարարում է մրցույթ՝ «Աշխարհագրություն» առարկայի (11 դասաժամ), «Անգլերեն» առարկայի (24 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթը անցկացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանով հաստատված «Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգ»-ի պահանջներին համապատասխան:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը (այսուհետ՝ մասնակից):
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1), 2) մեկ լուսանկար 3X4 չափսի,
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4) անձը հաստատող փաստաթուղթ,
5) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
6) ինքնակենսագրություն (Ձև 5),
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
10) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի փետրվարի 03- ից մինչև փետրվարի 14-ը ներառյալ՝ յուրաքանչյուր օր, ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոցում. հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Արենի, գյուղ Չիվա, փողոց 5, շենք 9:
Տեղեկությունների համար զանգահարել 093301158 հեռախոսահամարով կամ համապատասխան հաղորդագրություն ուղարկել chiva@schools.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Հայտարարված է` 03.02.2025
Վերջին ժամկետը` 14.02.2025
Պատասխանատու անձ` «ՀՀ Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Արենի, գյուղ Չիվա, փողոց 5, շենք 9
Հեռ.` 093301158
էլ. փոստ`