Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ << ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

<< ՀՀ  Վայոց ձորի մարզի Արտավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Դասվարի» (17 ժամ), «Մաթեմատիկա» (33 ժամ) , «Ֆիզկուլտուրա»(26 ժամ), « ՀԵՊ» (2 ժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (ձև 1)
մեկ լուսանկար 3x4 չափի
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
-անձը հաստատող փաստաթուղթ
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
-ինքնակենսագրություն (Ձև 5)
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից՝ հունվարի 21-ից մինչև փետրվարի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00- ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ ժամը 14:00-ին, Արտավանի միջնակարգ դպրոցում.
Հասցեն՝ ՎՁՄ, գյուղ Արտավան, փողոց 5 ,տուն 1:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (94) 87-22-29 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 21.01.2025

Վերջին ժամկետը` 03.02.2025

Պատասխանատու անձ` << ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավանի միջնակարգ դպրոց»
Հասցե` ՎՁՄ, գյուղ Արտավան, փողոց 5,,տուն 1
Հեռ.` (94) 87-22-29



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 16:39:59