Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ Վայոց ձորի մարզի <<Խնձորուտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի/26 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղի համար
Հայտարարվում է մրցույթ Վայոց ձորի մարզի <<Խնձորուտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի/26 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍ մշակած հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում /Ձև 1/,մեկ լուսանկար 3×4 չափի
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ/դիպլոմ/
- անձը հաստատող փաստաթուղթ
- <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/
- ինքնակենսագրություն /Ձև 5/
- այլ պետությունների քաղաքացիները ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
- ՀՀ արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ
- հրատարակած հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /առկայության դեպքում/
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացվածփաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնա-
կիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թ. հունվարի 13-ից մինչև հունվարի 24-ը ներառյալ,ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00,բացի շաբաթ,կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. հունվարի 29-ին ժամը 14:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Խնձորուտի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել 094-65-75-96 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 13.01.2025
Վերջին ժամկետը` 24.01.2025
Պատասխանատու անձ` <<Խնձորուտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Խնձորուտ
Հեռ.` 094-65-75-96