Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ (ծածկագիր՝ 99-31.3-Ղ4-1)
Բաժնի պետը
Ապահովում է Մարզպետին և Գլխավոր քարտուղարին ՀՀ օրենսդրությամբ տրված լիազորությունների և գործունեության օպերատիվության ու արդյունավետության կազմակերպումը.
Ապահովում է մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Մարզպետի և Գլխավոր քարտուղարի քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի՝ որոշումների և հրամանների նախագծերի ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխանության ստուգման աշխատանքները․
Ապահովում և իրականացնում է մարզպետի աշխատակազմի, Մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպությունների իրավական աջակցության ցուցաբերման աշխատանքները․
Ապահովում է քաղաքացիների և պաշտոնատար անձանց ընդունելության, անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվության և համապատասխան տեղեկատվության տրամադրման աշխատանքները․
Կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց` Բաժնին հասցեագրված նամակների /դիմումներ, բողոքներ, առաջարկություններ/ քննարկումը և սահմանված ժամկետում դրանց ընթացքի ապահովումը.
Ապահովում է Բաժնի մասնակցությունը իր իրավասությանը պատկանող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի / համաձայնագրերի/ նախագծերի մշակմանն ու քննարկմանը․
Ապահովում և իրականացնում է վարչական և կարգապահական խախտումների հետ կապված գործերի վարման աշխատանքները․
Ապահովում և իրականացնում է իրավապահ մարմիններից ստացվող նյութերի քննարկման արդյունքների ամփոփման աշխատանքները.
Ապահովում և իրականացնում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը:
Ապահովում և իրականացնում է Մարզպետի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման և իրավական փորձաքննության ներկայացման աշխատանքները։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
1. Կրթություն, որակավորման աստիճանը
Ուղղություն Գործարարություն, վարչարարություն եվ իրավունք
Ոլորտ Իրավունք
Ենթաոլորտ Իրավունք
մասնագիտություն (042101.00.6) իրավագիտություն կամ (042101.00.7) իրավագիտություն
2. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառի չորս տարվա աշխատանքային ստաժ.
Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:
Ռուսերեն կամ անգլերեն լեզվի իմացություն:
Համակարգչից և այլ տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ ծրագրերի իմացություն:
Պաշտոնի անձնագրով պահանջվող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ կոմպետենցիաների, կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Պայմանագրի գործողության ժամկետն է՝ 2025 թվականի մարտի 20-ը:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը՝ 07.11.2024թ ներառյալ:
Աշխատավարձի չափը՝ 322816 /երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ:
Աշխատանքի վայրը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ, իրավաբանական բաժին, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:
Ընտրություն կատարելու եղանակը՝ քաղաքացու ներկայացրած ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Մարզպետի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում / լրացնում է փաստաթղթերը հանձնելիս/:
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3.դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի(բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճեները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 2024 թվականի նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 17:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) օրերից, հեռ.՝ (+374)28125595: Էլեկտրոնային փոստի հասցեն` vayotsdzor.andznakazm@gmail.com
Հայտարարված է` 04.11.2024
Վերջին ժամկետը` 07.11.2024
Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հեռ.` +374 94983344
էլ. փոստ`