Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է արտաքին մրցույթ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

   Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 99-31.3-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 99-31.3-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
   Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի  https://cso.gov.am/ միջոցով`
քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2. անձնագրի և ՀՀԾ-ի /կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ հանրային ծառայության համարանիշ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի(բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճեները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

   Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 22-ը ներառյալ` https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 1-ին հարկ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ վարչական շենքում (հասցե՝ ք.Եղեգնաձոր, Շահումյան 5):

   Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 221 312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ է:
   Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
   Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(Հոդվածներ՝ 1-6, 14,21,49,51,118,120,124,129,131,134,147)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

<<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենք (հոդվածներ՝ 4-8,16-21)
Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

<<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենք (հոդվածներ՝ 3-8,14,15,18-21,28,31)
Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524

<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենք (հոդվածներ՝ 3-6, 27, 54)
Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147233

ինֆորմատիկա 7-րդ դասարան, դասագիրք հանրակրթական դպրոցների համար: Ս.Ս.Ավետիսյան, Ս.Վ.Դանիելյան (7-րդ դաս. § 1.1, 1.5, 2.3, 3.3, 6.3,)
Հղումը՝  https://fliphtml5.com/fumf/egdx

<<Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին>> ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 5, 7, 9, 10, 12, 23)
Հղումը՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166835

<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 2, 9, 10, 12, 26, 31, 32,)
Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 10,19,20,24,28,30,33,35,37)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936

<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3,5,6,10,11)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372

<<Տարածքային կառավարման մասին>> ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 3, 5, 6, 7, 13, 14, 15)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154477

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
(հոդվածներ՝ 22-24, 30, 33-37, 41, 43)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160083

ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
(Հոդվածներ՝ 14, 15, 24, 57, 63, 74)
Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159325

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք
(Հոդվածներ 84.1,100,111,139,141,142,154,167,171,219)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=169568

<<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենք
(Հոդվածներ 3,6,7,19,21,24,27)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178780

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝    https://cso.gov.am/  հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝


Խնդրի լուծում
Հաշվետվությունների մշակում
Բարեվարքություն

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենք (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5), հեռախոսահամար՝ 0281-2-55-95, էլեկտրոնային փոստի հասցե՝ vayotsdzor.andznakazm@gmail.com:

 

Հայտարարված է` 19.11.2024

Վերջին ժամկետը` 22.11.2024

Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հեռ.` +374 94983344
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:50:10