Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Վայոց ձորի մարզի Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի մրցույթ

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Վայոց ձորի մարզի Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում  երաժշտություն (4 դասաժամ), կերպարվեստ (4 դասաժամ), անգլերեն (24 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղի մրցույթ: Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարերի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը, և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում՝
• դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
• անձը հաստատող փաստաթուղթ,
• «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
• ինքնակենսագրություն (Ձև 5),
• այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
• ՀՀ կառավարության 2022թ-ի ապրիլի 28-ի N 596 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնալու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն(մասնակցած լինելու դեպքում):Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ :Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ , մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերը ընդունվում են 2024թ. նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում. Հասցեն՝ Վայոց ձորի մարզ,գյուղ Ագարակաձոր, փողոց 1, շենք 17:
Հարցերի համար զանգահարել 0281-2-34-05 հեռախոսահամարին:
 

Հայտարարված է` 14.11.2024

Վերջին ժամկետը` 25.11.2024

Պատասխանատու անձ` Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց
Հասցե` Վայոց ձորի մարզ,գյուղ Ագարակաձոր, փողոց 1, շենք 17
Հեռ.` 0281-2-34-05



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:50:10