Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի ,,Խաչիկի միջնակարգ դպրոց՚՚ ՊՈԱԿ-ի ֆիզիկա առարկայի 9 ժամ, դասվարի 14 ժամ թափուր տեղի համար

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի ,,Խաչիկի միջնակարգ դպրոց՚՚ ՊՈԱԿ-ի ֆիզիկա առարկայի 9 ժամ, դասվարի 14 ժամ թափուր տեղի համար: Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակցի գիտելիքների և մասնագիտական կարողություններիստուգումն անց է կացվելու երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՍՄ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է / ձև 1/,
2. Փաստաթուղթ /դիպլոմ/ ,,Հանրակրթության մասին՚՚ ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատժենը,
4. Ինքնակենսագրություն /ձև 4/,
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատժենները /դրանց առկայության դեպքում/,
6. Մեկ լուսանկար 3 *4 չափսի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 19․11․2024թ․ -ը ներառյալ, բացի կիրակի և ոչ այլ ոչ աշխատանքային օրերից:
— որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերի ընդունումը անցէ կացվում ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 20․11․2024թ․ ՝ ժամը12:00-ին Վայոց ձոր մարզի Խաչիկի միջնակարգ դպրոցում. Հասցեն՝ Վայոց ձորի մարզ Արենի համայնք, բնակավայր Խաչիկ:
Տեղեկությունների համար զանգահարել հեռ. 093283698։

 

 

 

 

 

 

 

 

Հայտարարված է` 05.11.2024

Վերջին ժամկետը` 19.11.2024

Պատասխանատու անձ` ,,Խաչիկի միջնակարգ դպրոց՚՚ ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզ Արենի համայնք, բնակավայր Խաչիկ
Հեռ.` 093283698



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:50:10