Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Արինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (17 դասաժամ) թափուր տեղի համար
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Վայոց ձորի մարզի «Արինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (17 դասաժամ) թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով`թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
— դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3×4 չափի
— բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
— անձը հաստատող փաստաթուղթ,
— «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում), տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
— ինքնակենսագրություն (Ձեւ 5),
— այլ պետությունների քաղաքացիները`ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
— որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 13-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արինի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ.Արին, փ. 6, շ. 8:
Տեղեկությունների համար զանգահարել` (093) 47-21-02 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 28.10.2024
Վերջին ժամկետը` 08.11.2024
Պատասխանատու անձ` «Արինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` գ.Արին, փ. 6, շ. 8
Հեռ.` (093) 47-21-02