Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ,, ՀՀ Վայոց ձոր մարզի Աղնջաձորի միջնակարգ դպրոց ,, ՊՈԱԿ- ի ուսուցչի թափուր տեղերի համար

   Մրցույթ ,, ՀՀ Վայոց ձոր մարզի Աղնջաձորի միջնակարգ դպրոց ,, ՊՈԱԿ- ի մաթեմատիկայի  /19 դասաժամ /, դասվար /17դասաժամ/ քիմիա / 8 դասաժամ /,առարկաների  ուսուցչի թափուր տեղերի համար
   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլը անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է ուսումնական հաստատությունը եվ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում / Ձև 1 / , մեկ լուսանկար 3x4 չափի։
• Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ/ դիպլոմ /
• Անձը հաստատող փաստաթուղթ
• << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26- րդ հոդվածի 1- ին մասին համապատասխան ՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը / առկայության / դեպքում։
• Ինքնակենսագրություն / Ձև 5 /
• Այլ պետության քաղաքացիները ՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
• Հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ / առկայության դեպքում/
• Որակավորման տարակարգ ունենալու դեպքում ՝ հաստատող փաստաթուղթ։
   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է կրկնօրինակների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։
   Փաստաթղթերը ընդունվում են 2024 թվականի հոկտեմբերի 17– ից մինչև հոկտեմբերի 31- ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00- ից 16։00- ն, բացի շաբաթ , կիրակի և ոչ աշխատանքային օրերից։
   Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 5- ին ժամը 14։ 00 – ին Վայոց ձորի մարզի Աղնջաձորի միջնակարգ դպրոցում։Հասցե՝ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք , գյուղ Աղնջաձոր փ․5, շենք26 ։ Հեռախոս 093 832130։
 

Հայտարարված է` 17.10.2024

Վերջին ժամկետը` 24.10.2024

Պատասխանատու անձ` ,, ՀՀ Վայոց ձոր մարզի Աղնջաձորի միջնակարգ դպրոց ,, ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք , գյուղ Աղնջաձոր փ․5, շենք26
Հեռ.` 093 832130



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37