Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի << Ռինդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերն զբաղեցնելու համար
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի << Ռինդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի Երգ-երաժշտություն 4, Կերպարվեստ 4 , Տեխնոլոգիա 3 ժամերի համար:
Դաստիարակի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում ՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը , որին հավակնում է (Ձև 1) ,
2. Փասթաթուղթ (դիպլոմ) << Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները ՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 20 -ից մինչև հոկտեմբերի 4 -ը
ներառյալ ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային
օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, Վայոց Ձոր մարզի Ռինդ գյուղի
միջնակրգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել ՝ (093) 82-73-19 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 20.09.2024
Վերջին ժամկետը` 04.10.2024
Պատասխանատու անձ` << Ռինդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզ, գյուղ Ռինդ
Հեռ.` (093) 82-73-19