Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կերպարվեստ ( 5դասաժամ), երաժշտություն ( 5 դասաժամ), ԹԳՀԳ ( 3դասաժամ), շախմատ ( 4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 18- ից մինչև հոկտեմբերի 1 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 4 -ին` ժամը 14։00-ին Գողթանիկի հիմնական դպրոցում, հասցե՝ Վայոց ձորի մարզ,Եղեգիս համայնք, Գողթանիկ բնակավայր։ Տեղեկությունների համար զանգահարել 093701888 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 18.09.2024

Վերջին ժամկետը` 01.10.2024

Պատասխանատու անձ` «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզ,Եղեգիս համայնք, Գողթանիկ բնակավայր
Հեռ.` 093701888



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37