Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձոր մարզի «Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցիչների թափուր տեղերի համար

   Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձոր մարզի «Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի (22 դասաժամ), հայոց լեզվի (22 դասաժամ), ԹԳՀԳ (7 դասաժամ), ֆիզիկայի (4 դասաժամ) և քիմիայի (4 դասաժամ) ուսուցիչների թափուր տեղերի համար
   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
   Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբեր 4-ից մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
   Մրցույթը տեղի կունենա 2024թ. սեպտեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցում, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Վ.Գևորգյան 4: Տեղեկությունների համար զանգահարել 0281-2-37-70 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 04.09.2024

Վերջին ժամկետը` 17.09.2024

Պատասխանատու անձ` «Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` ք. Եղեգնաձոր, Վ.Գևորգյան 4
Հեռ.` 0281-2-37-70



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29