Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվւոմ է մրցույթ Վայոց ձորի մարզի <<Արտավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

   Վայոց ձորի մարզի Արտավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Դասվարի» (17 ժամ), մաթեմատիկայի (32 ժամ) ուսուցչի թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

-դիմում (ձև 1)
մեկ լուսանկար 3x4 չափի
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
-անձը հաստատող փաստաթուղթ
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
-ինքնակենսագրություն (Ձև 5)
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից՝ սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00- ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Արտավանի միջնակարգ դպրոցում.
   Հասցեն՝ ՎՁՄ, գյուղ Արտավան, փողոց 5, տուն 1:
   Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (094) 87-22-29 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 02.09.2024

Վերջին ժամկետը` 16.09.2024

Պատասխանատու անձ` Արտավանի միջնակարգ դպրոց
Հասցե` ՎՁՄ, գյուղ Արտավան, փողոց 5, տուն 1
Հեռ.` (094) 87-22-29



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29