Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

   Հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի «Երաժշտություն» (3 դասաժամ), «Կերպարվեստ» (3 դասաժամ), «Տեխնոլոգիա 3 (դասաժամ), դասվար (19 դասաժամ), «Քիմիա» (9 դասաժամ), «Ինֆորմատիկա» (3 դասաժամ), «ԹԳՀԳ» (4 դասաժամ), «Հայոց լեզու և հայ գրականություն» (4 դասաժամ), «Իմ հայրենիքը» (2 դասաժամ), «Իմ հայրենիքը և աշխարհը» (2 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:
   Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
   Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին :
   Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1),մեկ լուսանկար 3x4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում)։
   Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:


Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 79-98-25 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 29.08.2024

Վերջին ժամկետը` 11.09.2024

Պատասխանատու անձ` Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց
Հասցե` Վայոց ձորի մարզ, գյուղ Գնդեվազ
Հեռ.` (093) 79-98-25



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29