Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձոր մարզի «Թառաթումբի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

 

Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձոր մարզի «Թառաթումբի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկա (21 դասաժամ), աշխարհագրություն (10 դասաժամ),իմ հայրենիքը և աշխարհը (6-րդ դասարանում 2 դասաժամ), հասարակագիտություն (7-12-րդ դասարաններում 9 դասաժամ), հ.լեզու և գրականություն (27 դասաժամ), 4-րդ դասարանի դասվարություն (19 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնելլ`

- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թ. Սեպտեմբերի 18-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձոր մարզի Թառաթումբի միջնակարգ դպրոցում, հասցե՝ Եղեգիս համայնք, բնակավայր Թառաթումբ , փողոց 9, շենք 10: Տեղեկությունների համար զանգահարել (+374) 93 32 74 03 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 30.08.2024

Վերջին ժամկետը` 13.09.2024

Պատասխանատու անձ` «Թառաթումբի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` Եղեգիս համայնք, բնակավայր Թառաթումբ , փողոց 9, շենք 10
Հեռ.` (+374) 93 32 74 03



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29