Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Հորսի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերն զբաղեցնելու համար

   Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի «Հորսի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (20 դասաժամ), ֆիզիկայի (4 դասաժամ), քիմիայի (4 դասաժամ), կենսաբանության (4 դասաժամ), տեխնոլոգիայի (1 դասաժամ), կերպարվեստի (1.5 դասաժամ), թվային գրագիտության (2 դասաժամ), երաժշտության (1.5 դասաժամ) ինֆորմատիկայի (2 դասաժամ) ֆիզկուլտուրայի (9 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:

   Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային
- գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
- (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
   Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
  Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Հորսի հիմնական դպրոցում:

   Տեղեկությունների համար զանգահարել` (096)17-80-90 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 26.08.2024

Վերջին ժամկետը` 05.09.2024

Պատասխանատու անձ` Հ Վայոց ձորի մարզի Հորսի հիմնական դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Հորս
Հեռ.` (096)17-80-90



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37