Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Գետափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի քիմիայի (11 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

   Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Վայոց ձորի մարզի «Գետափի միջնակարգ դպրոց»
ՊՈԱԿ-ի քիմիայի (11 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով`թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի
ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:
   Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 21-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն,բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը՝ 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Գետափի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Գետափ, Եղեգնաձորյան խճուղի 1:
   Տեղեկությունների համար զանգահարել` (098) 56-06-03 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 21.08.2024

Վերջին ժամկետը` 03.09.2024

Պատասխանատու անձ` Գետափի միջնակարգ դպրոց
Հասցե` գ. Գետափ, Եղեգնաձորյան խճուղի 1
Հեռ.` (098) 56-06-03



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:31:29